ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.09.2016 15:34
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք ռազմական շքերթի ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով ՀՀ ոստիկանությունն անցկացնելու է հրապարակ ժամանող անձանց, հյուրերի և նրանց իրերի զննություն՝ հատուկ սարքերի միջոցով։
Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Բուզանդի, Արամի, Աբովյան, Նալբանդյան փողոցներով և Կառավարական տան հարակից զբոսայգով՝ ոստիկանության 5 հսկիչ անցագրային կետերով:
Զորահանդեսի ընթացքում ռազմական տեխնիկայի շարժի հետ կապված՝ քաղաքացիների մուտք չի լինելու Շահումյան հրապարակի, Տիգրան Մեծի պողոտայի և Ամիրյան փողոցի հատվածներից:
Մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ բացվելու են ժամը 8-ից։
Քաղաքացիներին խնդրում ենք ժամանել փոքր-ինչ շուտ՝ անվտանգության զննումներին բավարար ժամանակ տրամադրելու համար։
Արգելվում է միջոցառման վայր գալ ծակող-կտրող գործիքներով, ապակյա տարաներով, դյուրավառ նյութերով և նմանատիպ այլ իրերով ու առարկաներով:
Ակնկալում ենք ձեր համագործակցությունն ու ըմբռնումը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ