ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2019 15:38
Ոստիկանները հայտնաբերել են «Մերսեդեսի» կողային հայելիները գողացած անձին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Ներքին Շենգավիթում ապրող 27-ամյա մի երիտասարդ Երևանի Սվաճյան փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները հուլիս ամսին գողացել է։ Երիտասարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց և տվեց խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։