Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


11.03.2013 17:48

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2013-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
 7 փետրվարի, 2013 թ, N 109-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2013-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
 
2013 թ. փետրվարի 15
Երևան  
 
  Հավելված N 1
ՀՀ կառավարության 2013 թվականի
փետրվարի 7-ի N 109-Ն որոշման
 
 Ծ Ր Ա Գ Ի Ր
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2013-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
 
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի ապրիլի 16-ի «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-52-Ա կարգադրության պահանջներից և նախատեսվում է իրականացնել 2013-2014 թվականների ընթացքում:
2. Ծրագրային միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է ոստիկանության գործունեությունը դարձնել ավելի թափանցիկ, ընդլայնել ոստիկանություն-հասարակություն կապը և համագործակցությունը: Մասնավորապես, համայնքային ոստիկանության գործելաոճի ներդրման հիմնական նպատակներից մեկը հենց հասարակության հետ անմիջական կապի և համագործակցության ամրապնդումն է, որի դրական արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Ծրագրով նախատեսվում է համայնքային (համայնքամետ) ոստիկանության մոդելի ներդրում հանրապետության ամբողջ տարածքում:
3. Ոստիկանության գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև հասարակության կողմից ոստիկանության հանդեպ ունեցած վստահության աստիճանով: Այդ կապակցությամբ բազմաթիվ միջոցառումների համակցության դեպքում ծրագրի կարևոր խնդիրներից է հասնել ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահության: Ծրագրի կարևորագույն նպատակներից է նաև հասարակական անվտանգության առավել արդյունավետ և նոր տեխնիկական միջոցների օգտագործմամբ ապահովումը:
4. Ոստիկանության գործունեության ընթացքում դեռևս առկա խնդիրները լուծելու նպատակով ծրագրի շրջանակներում ամրագրվել են ոստիկանությունում բարեփոխումների հետևալ հիմնական ուղղությունները՝
1) կառուցվածքային և կազմակերպական ոլորտի բարեփոխումներ, որով նախատեսվում է ստեղծել նոր ստորաբաժանումներ, ամբողջ հանրապետությունում ներդնել համայնքային ոստիկանության մոդելը, կառուցել համայնքային ոստիկանության նոր հենակետեր, հստակեցնել ոստիկանությունում անցումը հատուկ քաղաքացիական ծառայության, կատարել ոստիկանության ծառայողների հաստիքների վերաբաշխում.
2) հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ, որով նախատեսվում են համապատասխան իրավական ակտերի մշակում, ոստիկանության տեխնիկական միջոցների վերազինում և արդիականացում, անհրաժեշտ սարքերի ձեռքբերում, ոստիկանության ծառայողների վերպատրաստման ապահովում տարբեր երկրներում.
3) ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ, որով նախատեսվում են Հայաստանի Հանրապետության ճանապարհներին արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման գործընթացի ընդլայնում, ոստիկանական կրթական համակարգի կատարելագործում, ոստիկանական նոր պարեկային ծառայության տեխնիկապես վերազինում.
4) ոստիկանության աշխատանքային պայմանների՝ բարելավմանն ուղղված բարեփոխումներ, որով նախատեսվում են անհրաժեշտ գույքի և տրանսպորտային միջոցների թարմացում և ձեռքբերում, սերվերային համակարգերի ներդրում և գերատեսչական ցանցի ստեղծում, ոստիկանության ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավում.
5) ոստիկանությունում ծառայող անձանց սոցիալական և իրավական պաշտպանությանն ուղղված բարեփոխումներ, որով նախատեսվում են ոստիկանության ծառայողների համար որոշակի սոցիալական արտոնությունների իրավական ամրապնդում, ոստիկանության կենսաթոշակառուների բժշկական հաստատություններ և առողջարանային բուժման ուղեգրելու նոր հնարավորությունների ստեղծում:
5. Ծրագրով նախատեսված միջոցառումների ակնկալվող արդյունքներն են՝
1) նախկինում իրականացված բարեփոխումներով ձեռք բերված արդյունքների ամրապնդում ու դրա շարունակականության ապահովում՝ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների ընթացքում իրականացված բարեփոխումներով ձեռք բերված արդյունքը փաստեց դրա հետագա անհրաժեշտությունը: Առաջընթաց արձանագրելու հետ մեկտեղ, իրականացված բարեփոխումները հնարավորություն տվեցին ականատես լինելու ոստիկանության գործունեության ոլորտում առկա և խորհրդային տարիներից եկող բացերին: Դրական արդյունքներն ամրապնդելու, առկա բացերը վերացնելու և ոստիկանության գործունեության տարբեր ոլորտներում նոր եղանակների և մեթոդների ներդրման անհրաժեշտությունն ինքնին հանգում է բարեփոխումների շարունակական գործընթացին.
2) ոստիկանության գործունեության թափանցիկություն՝ թափանցիկությունն առաջին հերթին ենթադրում է ոստիկանության գործունեության վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովում: Այսինքն, հասարակությունն այն դեպքերում, երբ դա հնարավոր է և անհրաժեշտ, կարող է տեղեկություններ ստանալ ոստիկանության գործառույթների, դրանց առնչությամբ ընդունված իրավական ակտերի մասին և այլն: Ոստիկանության գործունեության թափանցիկության մասին խոսելիս` կարևոր է այն դիտարկել հաշվետվողականության հետ համատեղ: Տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ միայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ոստիկանության գործունեության նկատմամբ իրականացվող հսկողության կամ վերահսկողության, այլև հասարակության հետ փոխհամագործակցության միջոցով հաշվետվողականությունն ապահովելու մասին: Ոստիկանությունը, իր գործունեության ընթացքում առավել ակտիվ համագործակցելով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, ապահովելու է հաշվետվողականության մեխանիզմների լիակատար իրացումը.
3) ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական համակարգի կատարելագործում՝ ամենօրյա խնդիրների իրականացման հետ մեկտեղ ոստիկանության ուշադրության կենտրոնում պետք է գտնվեն ոստիկանության գործառույթները կանոնակարգող իրավական դաշտի ուսումնասիրությունը, վերլուծությունը, առկա բացերի վերհանումը և համապատասխան լուծումների առաջադրումը.
4) ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանների բարելավում՝ ոստիկանության գործառույթներն արդյունավետ իրացնելու համար էական է նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը, համակարգչային համապատասխան սերվերային համակարգի ստեղծումը, շենքային պայմանների բարելավումը և այլն.
5) ոստիկանության ծառայողների լիազորությունների հստակեցում՝ ոստիկանության ստորաբաժանումների վերակազմավորման, ինչպես նաև կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում նորաստեղծ ստորաբաժանումների գործառույթների հստակեցման անհրաժեշտություն է առաջանում: Այդ նպատակով էական է ինչպես ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների հաստիքների վերաբաշխումը, այնպես էլ ամբողջ գործընթացի իրավական ամրագրումը.
6) հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով նոր մեթոդների ուսումնասիրում և ներդրում՝հանցագործությունների դեմ պայքարի իրականացման գործում առանցքային է առաջնահերթ ուղղությունների տարանջատումը, դրանք են` հանցագործությունների կանխարգելումը (նախականխումը), պայքարը, հետևանքների նվազեցումը և (կամ) վերացումը: Այս նպատակով ժամանակի պահանջն է տեղեկատվական հենքով ոստիկանության գործելակերպի ներդրումը: Տարիների փորձով ապացուցվել է մատնադրոշմների միջոցով անձի նույնացման և հանցագործությունների բացահայտելիության արդյունավետությունը: Այսօր, նույնականացման տարբեր մեթոդների շարքում, առանձնակիորեն կարևորվում է նաև դիմապատկերի միջոցով անձանց նույնացումը: Նշված նոր համակարգի ներդրումը ոստիկանությունում էապես կնպաստի հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացման գործընթացին.
7) ոստիկանության ծառայողների սոցիալական և իրավական պաշտպանություն՝ յուրաքանչյուր պետություն ուժեղ է այնքանով, որքանով իր քաղաքացիների համար կարող է ապահովել սոցիալական և իրավական կայուն երաշխիքներ: Տվյալ դեպքում մեր նորանկախ պետության կայացման ճանապարհին կարևոր է օրենքի պաշտպանի` ոստիկանի ծառայության պայմանների բարելավումը, սոցիալական երաշխիքների ապահովումը, ինչը թույլ կտա ոստիկանին առավելապես ներգրավվել գործառութային պարտականությունների պատշաճ իրականացմանը.
 8) կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը՝ ժամանակի հրամայականն է կոռուպցիայի դեմ պայքարը: Ոստիկանությունն իր ամենօրյա գործունեության ընթացքում որդեգրել է կոռուպցիայի դեմ պայքարի հստակ քաղաքականություն, որին ուղղված հստակ քայլերը բարեփոխումների նախորդ փուլի արդյունքում տվել են իրենց դրական արդյունքը: Ներկայացված ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների իրականացումն ամբողջությամբ ենթադրում է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:
 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան

 
  Հավելված N 2
ՀՀ կառավարության 2013 թվականի
փետրվարի 7-ի N 109-Ն որոշման