ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.04.2018 15:12
Հետախուզվում էր կաշառք տալու և խարդախության համար

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 10-ին, ժամը 8.45-ին, Երևանի Պ.Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2/3 տան մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արմինե Մ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-312 հոդվածի (կաշառք տալուն հանցակցելը) 2-րդ մասի և 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով: