ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.11.2018 12:48
Վիճաբանություն Հաղարծինում
Նոյեմբերի 25-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ վերանրակային շրջանի ծակած վերք» վնասվածքով բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Վարդան Ք.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 27-ին պարզվել է, որ նոյեմբերի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի 13-րդ փողոցի տներից մեկի բակում Վարդան Ք.-ն և 1996 թ. ծնված Մարզպետ Բ.-ն վիճաբանել են, որի ընթացքում Վարդան Ք.-ն ձեռքով հարվածել է Մարզպետ Բ.-ի դեմքին, ինչից հետո Մարզպետ Բ.-ն դանակով հարվածել է Վարդան Ք.-ին՝ պատճառելով վերոնշյալ վնասվածքը:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: