ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.11.2013 12:12
Հագուստի խանութի ապակին կոտրել են. ոստիկանները գնացին ահազանգի հետքերով
Նոյեմբերի 25-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 49-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Րաֆֆու փողոցում գործող իր խանութի ապակին կոտրել են, և հնարավոր է, որ ներսում գող լինի:
Մեկնած օպերատիվ խումբը Րաֆֆու փողոցի թիվ 31/1 հասցեում գործող հագուստի խանութի սրահից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1968 թ. ծնված Գեղամ Ա.-ին:
Կատարվում է նախաքննություն: