ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.11.2017 16:57
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հարգելի քաղաքացիներ,
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցում և Պուշկինի ու Արամի փողոցների նրան հարակից հատվածներում մշտապես առաջանում են տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներ և որոշ դեպքերում՝ խցանումներ:
Նշված հատվածներում տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից առաջարկվում է Ղազար Փարպեցու փողոցում և Պուշկինի ու Արամի փողոցների Սարյան-Մաշտոց հատվածներում երթևեկությունը կազմակերպել միակողմանի. Փարպեցու փողոցում՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղությամբ, Արամի փողոցում՝ Մաշտոցից դեպի Սարյանի ուղղությամբ, Պուշկինի փողոցում՝ Սարյանից դեպի Մաշտոցի ուղղությամբ:
Հանրային քննարկման համար կից ներկայացվում են առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները:
Խնդրվում է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները հասցեագրել s.hovhannisyan@police.am էլեկտրոնային հասցեին:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ