ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.01.2019 14:31
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի՛ քաղաքացիներ
Տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման, հաշվառման, գրավի ու լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների գրանցման, վարորդական վկայականների հատկացման հետ կապված քաղաքացիներին մատուցվող ծառայությունները պատշաճ կազմակերպելու նպատակով 2019 թվականի հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության պետի հրամանով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է հետևյալ աշխատանքային ռեժիմը՝
1. Երկուշաբթիից ուրբաթ օրը ներառյալ՝ քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, տրանսպորտային միջոցի զննության կայանում՝ ժամը 09.00-16.30.
2. Շաբաթ օրը՝ քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-14.00, տրանսպորտային միջոցի զննության կայանում՝ ժամը 09.00-13.00.
3. Ստորաբաժանման համար ընդմիջման ժամ չի սահմանվում:
Ճանապարհային ոստիկանություն