ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.04.2019 15:42
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Թափուր հաստիքների համալրման կապակցությամբ` Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոնում ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող և ֆիզիկապես առողջ արական սեռի այն անձինք, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն` «Իրավագիտություն», «Տրանսպորտային մեքենաշինություն», «Տրանսպորտային համակարգեր», «Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում», «Մեքենաներ և սարքավորումներ», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում» մասնագիտություններով:
Ներկայացված չափանիշներին համապատասխանող անձինք իրենց ռեզյումեները /CV/ պետք է ուղարկեն info@roadpolice.am պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ 2019 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 5-ը:
2019 թ. մայիսի 5-ից հետո ստացված ռեզյումեները չեն քննարկվելու: