ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2013 12:10
Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Դեկտեմբերի 5-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Կարեն Մ.-ին, որը 2009 թ. մայիսի 22-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին կետի և 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով: