Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.11.2013 14:44
Կրակոցներ «Բրաունինգ»-ից
Նոյեմբերի 18-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել 1979 թ. ծնված Արմեն Ս.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Էրեբունու վարչական տարածքում:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արմեն Ս.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննության:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 19-ին, ժամը 21.30-ին, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Սամվել Մ.-ն և ներկայացրել իր մոտ ապօրինի պահվող Բելգիական արտադրության «Բրաունինգ» տիպի ատրճանակ` դատարկ պահունակով: Ըստ նրա հայտարարության` նոյեմբերի 18-ին, ժամը 18.00-ին, Արցախի փողոցի թիվ 18 շենքի բակում գտնվող զրուցարանում նշված զենքը գրպանից հանելով` ցանկացել է ցուցադրել ընկերներին, որի ժամանակ ատրճանակից պատահաբար կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով ընկերը` Արմեն Ս.-ն, ստացել է վնասվածք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սամվել Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: