ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.04.2015 12:08
Կրակված գնդակն առգրավվել է, նշանակվել է փորձաքննություն
Ապրիլի 27-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1986 թ. ծնված Սարգիս Ե.-ն և հայտնել, որ Շրջանայինի սուպերմարկետի դիմաց ուժեղ ձայն է լսել և նկատել է, որ կրակել են իր ավտոմեքենայի վրա, կոտրել հետևի ապակին, իսկ ինքը գտել է կրակված գնդակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Աբովյան փողոցի թիվ 36 հասցեում գործող սուպերմարկետի դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին վնասված վիճակում է, իսկ առջևի աջ նստելատեղի հատակին առկա է կրակված գնդակ, որն առգրավվել է:
Ժամը 20.30-ին տուժողից ընդունվել է հաղորդում:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն: