ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.05.2015 14:31
Կասկածները հաստատվեցին. 2 թմրահաբ հայտնաբերվեց
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ծառայողները Երևանի Ուլնեցու և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 1974 թ. ծնված Հակոբ Հ.-ին և 1973 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Խուզարկությամբ Արմեն Ա.-ի մոտից հայտնաբերվել է «B-8» գրառմամբ 2 դեղահաբ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: