ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.01.2018 13:57
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվող 41-ամյա տղամարդը հայտնաբերվեց
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 18.20-ին, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 2-րդ փակուղում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Գարեգին Գ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով: