ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.07.2019 12:53
Կողոպուտի համար հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվեց սահմանային անցակետում

«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հուլիսի 17-ին, ժամը 16.20-ին, Լոռու մարզի Գոգավանի սահմանային անցակետից ոստիկանության Տաշիրի բաժին բերման է ենթարկել Վրաստանի քաղաքացի 66-ամյա Գիորգի Ց.-ն, որը մարտի 18-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի Միտիշի քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (կողոպուտ) մեղադրանքով: