ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.01.2019 11:03
Կողոպուտ Արցախի փողոցում. Էրեբունու ոստիկանները օպերատիվորեն բացահայտել են հանցագործությունը
Դեկտեմբերի 28-ին կողոպուտ էր տեղի ունեցել Էրեբունիում: Արցախի փողոտայի 6/Բ հասցեի մոտից բացահայտ հափշտակել էին մի կնոջ պայուսակ, որի մեջ եղել էր 117.000 դրամ, անձնագիր, սոցիալական ու զեղչի քարտեր:
Էրեբունու քրեական հետախույզները դեկտեմբերի լույս 31-ի գիշերը բացահայտել են հանցագործությունը: Կողոպուտ կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված 24-ամյա Վահագ Պետրոսյանը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: