Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.10.2014 19:13
Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Քննարկվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թվականի ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Խորհրդակցության սկզբում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումների ընթացքին և ընդգծեց այն պատասխանատվությունը, որ կրում են ստորաբաժանումների ղեկավարները իրենց ոլորտում փոփոխությունների հերթական փուլն ավարտին հասցնելու և արդյունքներն ամրագրելու համար:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին հաշվետու շրջանում իրականացրած աշխատանքը՝ նշելով օպերատիվ-ծառայողական գործունեության ընթացքում ծագող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:
Վլադիմիր Գասպարյանն առանձնացրեց մի շարք հիմնախնդիրներ՝ նիստի մասնակիցների ուշադրությունը, մասնավորապես, հրավիրելով կրտսեր կազմի գործնական պարապմունքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության վրա, նկատի ունենալով, որ հենց այդ անձնակազմն է անմիջականորեն շփվում քաղաքացիների հետ:
Ընդգծվեց նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գործում բնակչության հետ համագործակցությունը խորացնելու, հանցագործությունների կանխարգելման ոլորտում պետական պահպանության, համայնքային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների համատեղ աշխատանքը նոր մակարդակի բարձրացնելու և մի շարք այլ ոլորտներում որակական տեղաշարժերի հրատապ անհրաժեշտությունը:
Հաշվետու շրջանում կատարված աշխատանքի վերլուծությամբ հիմնականում դրական գնահատելով օպերատիվ ծառայությունների, պարեկապահակային ծառայության, ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների գործունեությունը ինչպես բարեփոխումների, այնպես էլ բուն ծառայողական պարտականությունների կատարման ուղղությամբ՝ ոստիկանության պետը կարևորեց հատկապես արտաքին ծառայողների աշխատանքի արմատական բարելավման խնդիրը՝ իր պահանջը մասնավորելով Ճանապարհային ոստիկանության օրինակով:
Օպերատիվ խորհրդակցության ընթացքում նշվեցին այն միջոցառումները, որոնք ուղղված են Ճանապարհային ոստիկանության կառուցվածքային, բարոյահոգեբանական, գործառնական վերափոխություններին, ինչպես և տեխնիկական նորագույն միջոցների ներդրմամբ կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցման ծրագրի իրագործմանը, ինչը թույլ կտա ունենալ արդիական ճանապարհային ոստիկանություն, որը հանրային պահանջ է և ոստիկանության ղեկավարության քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ծառայությունների և ստորաբաժանումների ղեկավարներին՝ նշելով դրանց իրականացման կոնկրետ շրջանակներն ու ժամկետները: