ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.02.2017 15:06
Քաղաքացիները կամավոր հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը
Ոստիկանության ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, փետրվարի 2-ին, ժամը 17.15-ին, 1963 թ. ծնված Շուշանիկ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր տրամաչափի 36 փամփուշտ:
***
Փետրվարի 2-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1963 թ. ծնված Ռզգան Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, տարբեր մմ տրամաչափի 61 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ:
***
ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 2-ին, ժամը 15.35-ի սահմաններում, ոստիկանության Արարատի մարզային վարչություն է ներկայացել 1989 թ. ծնված Սերգեյ Բ.-ն և կամավոր հանձնել օդաճնշիչ 1 զենք՝ հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի 57 և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 16 փամփուշտ:
***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 20.00-ի սահմաններում, 1973 թ. ծնված Արմեն Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի որսորդական հրացան՝ կարճեցված փողով և խզակոթով, որի մեկ փողը ձևափոխված է 9 մմ տրամաչափի ատրճանակի փամփուշտ կրակելու համար, «Կարաբին» տիպի 7.62մմ տրամաչափի 42 և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 76 փամփուշտ ու ինքնաձիգի 1 պահունակ:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 2-ին, ժամը 16.30-ին, 1993 թ. ծնված Սասուն Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-54>> տիպի, 12 տրամաչափի, երկփողանի, կարճեցված որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 76 և 7.62 մմ տրամաչափի 84 փամփուշտ:
***
Փետրվարի 2-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Իրինա Ս.-ն և հանձնել 16 մմ տրամաչափի, փողը և խզակոթը մեխանիկական եղանակով կտրած, կարճեցված, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 43 և 5.45 մմ տրամաչափի 61 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, ու ականի 30 պայթուցիչ:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 2-ին, ժամը 15.00-ին, 1975 թ. ծնված Նորայր Ղ.-ն կամավոր հանձնել է «ԶԿ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 և 5.45 մմ տրամաչափի 26 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի 1 պայթուցիչ և ինքնաձիգի 1 դատարկ պահունակ:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 2-ին, ժամը 10.30-ին, 1962 թ. ծնված Թաթուլ Ժ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի , «ՏՕԶ» տիպի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
***
Ճանապարհային ոստիկանության Վայքի հաշվառման-քննական խմբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 2-ին, ժամը 18.00-ին, 1954 թ. ծնված Վիրաբ Բ.-ն կամավոր հանձնել է մեկական «Ֆ-1» և «ՌԳԴ» տիպի նռնակներ՝ առանց պայթուցիչների, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի դատարկ պահունակ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 տրամաչափի 76 հատ փամփուշտ` շղթայով, «Կարաբին» տիպի 7.62 տրամաչափի 23 և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 42 փամփուշտ:
***
Ճանապարհային ոստիկանության Վայքի հաշվառման քննական խմբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 2-ին, ժամը 15.30-ին, 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն կամավոր հանձնել է 32 մմ տրամաչափի, երկփողանի որսորդական հրացան:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 2-ին, ժամը 17.10-ին, 1938 թ. ծնված Սուրեն Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ: