ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.01.2017 10:53
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանության ստորաբաժանումներում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 21-ին, ժամը 11.30-ին, 1991 թ. ծնված Արսեն Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ 8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի՝ կարճեցված, ակոսափող հրացան, սվին դանակ` ինքնաշեն կոթով, նռնակ՝ առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչափի 93 և 7.62 մմ տրամաչափի 21 փամփուշտ:
***
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 21-ին, ժամը 12.30-ին, 1991 թ. ծնված Սպարտակ Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսափող հրացան,իսկ 1948 թ. ծնված Լենտրուշ Հ.-ն՝ «Բարդանկա» տիպի, 10.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսափող հրացան և նույն տրամաչափի 8 փամփուշտ:
***
Ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 21-ին, ժամը 11.40-ին, 1959 թ. ծնված Էմմա Գ.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի 1.139 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ 8 պահունակ:
***
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 12.00-ին, 1979 թ. ծնված Խաչատուր Գ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել «Մոսին» տիպի, 7,62 մմ տրամաչափի, ակոսափող հրացան:
***
Ոստիկանության Ագարակի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 18.30-ին, 1961 թ. ծնված Արա Պ.-ն ներկայացել է Մեղրիի բաժին և կամավոր հանձնել «ՏՕԶ 8Մ» տիպի, 5,6 մմ տրամաչափի, ակոսափող, կարճեցված փողով հրացան: