ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.05.2015 10:37
Բնակչությունը կամավոր զենք-զինամթերք է հանձնում ոստիկանություն
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Պայծառ Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, 7.62 մմ տրամաչափի գնդացիրի 13 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի հրացանի 3 փամփուշտ և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 138 փամփուշտ, իսկ 1957 թ. ծնված Փայլակ Ս.-ն՝ «Ֆ-1» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի սվին-դանակ և տարբեր տրամաչափի 151 փամփուշտ:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1932 թ. ծնված Մեսրոպ Կ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ` պատյանով և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 41 փամփուշտ:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Կարապետ Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 140 փամփուշտ:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1975 թ. ծնված Էդիկ Հ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք և 5.6 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
***
Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 6-ին, ժամը 19.40-ին, 1991 թ. ծնված Իշխան Ղ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և 5.6 մմ տրամաչափի 44 փամփուշտ:
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Անդրանիկ Շ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացան: