ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.07.2014 11:04
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերված կինը` սուտ մատնության մեղադրանքով
Հուլիսի 19-ին, ժամը 17.55-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1967 թ. ծնված Արևիկ Ա.-ին, որը 2012 թ. սեպտեմբերի 13-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: