ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.05.2013 17:28
Կինը դիահերձարանում ճանաչել է նախկին ամուսնու դիակը
Ապրիլի 14-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Կոմիտասի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտից, «գլխի սալջարդ վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել անհայտ տղամարդու:
Ըստ բժշկի տեղեկանքի` նշված անձն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ապրիլի 16-ին տուժողը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել էր:
Ապրիլի 23-ին ոստիկանություն էր ներկայացել մի կին և հայտնել, որ նույն օրը դիահերձարան է գնացել և պարզել, որ նշված տղամարդն իր նախկին ամուսինն է` 1973 թ. ծնված Աշոտ Թորոսյանը:
Փաստի առթիվ ապրիլի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշոտ Թորոսյանը մահացել է Կոմիտասի շուկայի հարակից տարածքում ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալված, 1985 թ. ծնված Արամ Մ.-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով ստացած վնասվածքներից:
Արամ Մ.-ն կալանավորված է:
Նախաքննությունը շարունակվում է: