ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.02.2014 18:24
Կինը գաղտնի վերցրել է տան ոսկեղենը, իսկ ամուսինը գողության վերաբերյալ հայտարարություն է տվել
Փետրվարի 23-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Մասիսի բաժին է դիմել 1984 թ. ծնված Վարազդատ Մ.-ն և հայտնել, որ ժամը 15.00-ից 19.30-ն ընած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով դռան փականը բացելով` իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 150.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական և բացատրական աշխատանքների շնորհիվ` Վարազդատ Մ.-ի կինը` 1991 թ. ծնված Արևիկ Վ.-ն, խոստովանական ցուցմունք է տվել, որ իրենց տան հյուրասենյակի պահարանից ինքն է գաղտնի վերցրել ոսկյա զարդերը` հետագայում վաճառելու նպատակով, և փետրվարի 23-ին ամուսնուն հայտնել է, որ տնից գողություն է կատարվել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: