ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.05.2016 10:58
Քաղաքացին փամփուշտները հանձնեց կամավոր, իսկ մի տնից էլ ոստիկանները հայտնաբերեցին
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1996 թ. ծնված Սևակ Զ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 31 և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 7 փամփուշտ:
***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները որսորդական հրազենի առկայությունը և պահման պայմանները ստուգելու նպատակով այցելել են 1958 թ. ծնված Ռոստամ Մ.-ի տուն, որտեղ զենքի պահման համար նախատեսված երկաթե պահարանում հայտնաբերվել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 32 փամփուշտ:
Նախապատրաստվում են նյութեր: