ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.05.2015 16:23
Ձախողված բնակարանագողերը էլեկտրահարող սարք են կիրառել և դիմել փախուստի
Մայիսի 15-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության ծառայողները փորձել են պարզել Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 11 շենքի 5-րդ մուտքից դուրս եկող 3 անձանց ինքնությունը, որտեղ վերջիններս հարվածելով ոստիկաններին և գործադրելով էլեկտրահարող սարք` դիմել են փախուստի՝ մուտքի մոտ թողնելով 1 զույգ ձեռնոց, սև գլխարկ, էլեկտրահարող սարք և դրամապանակ:
Նրանցից մեկին` 1990 թ. ծնված Արտավազդ Կ.-ին, նշված վայրից հաջողվել է բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Պարզվել է, որ վնասելով բնակարաններց մեկի դռան փականը` փորձել են գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի:
Կատարվում է քննություն: