ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.10.2019 18:35
Կենտրոնականի քրեական հետախույզները բացահայտեցին ապրիլին կատարված բնակարանային գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 8-ին անհայտ անձը մտել էր Երևանի Քաջազնունու փողոցի տներից մեկն ու հեռուստացույց գողացել։ Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 22-ին բնակարանային գողությունը բացահայտեցին՝ հայտնաբերելով ու բերման ենթարկելով այն կատարելու մեջ կասկածվող անձին։ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 51-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։