ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.09.2016 18:14
Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղեկալ, ոստիկանության գեներալ-լեյտնենատ Հունան Պողոսյանը:
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական և հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերը, կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկվեցին ոստիկանության ինը ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները:
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, առաջնորդվելով պրոֆեսիոնալ վերահսկողության և հրապարակային ու թափանցիկ գործելաոճի սկզբունքով, պարզեց փաստական հանգամանքները և որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության հիշյալ ծառայողներից ութի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկի նկատմամբ կիրառել այլ կարգապահական տույժ: