ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.01.2018 12:58
Բերման ենթարկվեց Կարապետյան փողոցից

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հունվարի 8-ին, ժամը 11.00-ին, Երևանի Կարապետյան 29-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Էդգար Ք.-ին, որը 2017թ. օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: