ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.02.2013 11:01
Կատարվում է հետաքննություն
Փետրվարի 20-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 10/Ա հասցեում գտնվող տունը և կից վագոն-տնակն այրվում են:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել 1984 թ. ծնված Գրիգոր Ա.-ին պատկանող վագոն-տնակում, ինչի հետևանքով այրվել է նաև տնակին կից կառույցի դուռը և պատուհանը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.16-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
ՀՀ ԱԻՆ Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: