ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.02.2019 16:23
Ոստիկանները բերման են ենթարկել վճարային տերմինալներից գողություններ կատարողին

Փետրվարի 17-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հովհաննես Բ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում տեղադրված վճարային տերմինալից կատարել է գողություն: Նշել է նաև, որ Կենտրոն վարչական շրջանում ևս կատարել է նմանատիպ մի շարք գողություններ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: