ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.02.2019 17:19
Ոստիկանները բերման ենթարկեցին ավտոմեքենայից գողության փորձ կատարելու մեջ կասկածվողին
Փետրվարի 2-ին, ժամը 03.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Բաղրամյան պողոտայի 59 հասցեի մոտից գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1989 թ. ծնված Համլետ Ս.-ին, ում մոտից հայտնաբերվել է դանակ և պտուտակահան:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Համլետ Ս.-ն փորձել է գողանալ նշված հասցեի դիմաց կայանված, 1992 թ. ծնված Վահան Խ.-ի «Մերսեդես S350» մակնիշի ավտոմեքենայի 150.000 դրամ արժողության կողային հայելին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: