ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2018 14:57
Կասկածյալներից մեկը ներկայացել է ոստիկանություն՝ ներկայացնելով գողոնի մի մասը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1995 թ. ծնված Նելլի Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 02.45-ին, Մյասնիկյան պողոտայի 54/7 հասցեում գործող հյուրանոցային համալիրի հանդերձարանում հայտնաբերել է, որ իր հետ համալիրում գտնված երկու անծանոթ անձինք գողացել են իր մուշտակը, վերնաշապիկը, իսկ պայուսակից՝ 800 դոլար, ինչպես և ընկերուհու՝ 1990 թ. ծնված Աննա Շ.-ի մուշտակը:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կասկածյալները 1982 թ. ծնված Վահագ Ա.-ն և 1980 թ. ծնված Տիգրան Վ.-ն են: Բացատրական աշխատանքների շնորհիվ Տիգրան Վ. -ն ներկայացել է բաժին՝ ներկայացնելով Նելլի Ս.-ի և Աննա Շ.-ի մուշտակները:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վահագ Ա.-ին և գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: