ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.02.2019 16:10
Ոստիկանները բերման ենթարկեցին կասկածյալին
Փետրվարի 14-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով՝ Ն.Զարյան փողոցի շենքերից մեկում գտնվող իր բնակարանից գողացել են «Էյփլ» տեսակի այփադ և 40.000 դրամ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1997 թ. ծնված Նարեկ Ս.-ն (2018թ. նոյեմբերի 21-ին ազատվել է համաներումով), որը փետրվարի 16-ին, ժամը 17.15-ին, Հերացու փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման է ենթարկվել Էրեբունու բաժին:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Նարեկ Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: