ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.11.2018 13:15
Կասկածյալը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 7-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի և կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Արտյոմ Ք.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Արտյոմ Ք.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 8-ին, ժամը 20.55-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված, նախկինում դատապարտված Վրույր Հ.-ն, որը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն:
Վրույր Հ.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: