ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.04.2019 13:11
Ոստիկանները բերման են ենթարկել գողության փորձ կատարելու կասկածանքով

2018 թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ երկու հոգի Նուբարաշենի 9-րդ փողոցի մի տնից փորձում են գողություն անել:
Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել էին, որ նույն օրը, նշված ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել տան պատուհանի ճաղավանդակը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Ապրիլի 3-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Աճառյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ Վանիկ Կ.-ին:
Վանիկ Կ.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Սաքոյի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: