ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.03.2019 16:25
Կաշառք առաջարկելու համար կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրեր առաջ տեսանյութ էինք հրապարակել, որտեղ երևացող երիտասարդը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով, որոնվում էր համալսարանի ղեկավար անձանց կաշառք առաջարկելու համար:
Մարտի 11-ին, տեսագրությունում երևացող քաղաքացին ներկայացել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Քննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: