ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.12.2012 10:45
Կանխակալ և միակողմանի հրապարակումներով թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մամուլում ոստիկանության մասին հրապարակումներ հաճախ են հայտնվում, ու դրանց մի մասը, որ որոշ լրատվամիջոցների հետևողական ջանքերի հետևանք են, աչքի են ընկնում կողմնապահությամբ, միտումով, գրվում են ապրիորի, անտեսելով փաստ ու իրողություն: Սովորաբար աշխատում ենք անտեսել նման հրապարակումները, հույս ունենալով, որ ընթերցողները դրանք կընկալեն որպես անհաջող քերթվածք: Բայց այս անգամ որոշեցինք այնուամենայնիվ պատասխանել: