ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.09.2019 17:00
52-ամյա սևանցու մոտ հայտնաբերվածը կանեփ էր
 
Սեպտեմբերի 5-ին, ժամը 17․45-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, Գրիբոյեդովի փողոցից բաժին բերման են ենթարկել 52-ամյա մի տղամարդու, որի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է 3,23 գրամ չորացված, մանրացված կանեփանման զանգված։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատկանում է իրեն, հավաքել է Նորաշեն գյուղի աղբանոցի տարածքից՝ վայրաճ կանեփի բույսից, իր անձնական օգտագործման համար: 
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 
   
		





















































