ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.10.2018 14:54
Հետախուզվում էր Կանադայի իրավապահների կողմից
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 15-ին, ժամը 12.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Արմէն Ա.-ն, որը սեպտեմբերի 26-ից հետախուզվում էր Կանադայի քրեական օրենսգրքի 282 հոդվածի 1-ին մասի (ծնողի կողմից երեխայի առևանգում) և 127 հոդվածի 1-ին մասի (դատարանի որոշումը չկատարելը) մեղադրանքով: