ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.04.2019 15:47
Կամավոր զենք է ներկայացրել ոստիկանություն
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Դավիթ Ծ.-ն, կամավոր ներկայացրել «ՏՕԶ-8» տիպի 5.6 մմ տ/չ, 1957թ. արտադրության ակոսափող հրացան և հայտնել, որ նշված հրացանը նույն օրը գտել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի «Մազրի դուզ» կոչվող տարածքից՝ կիսաքանդ շինությունում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: