ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.03.2018 14:19
Կամավոր հանձնել է զինամթերք
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 14-ին, ժամը 12.00-ին, 1982 թ. ծնված Ժակ Ս.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 1 կրակոց, տարբեր տրամաչափի 28 փամփուշտ, գնդացրի 117 փամփուշտ` ժապավենով, ինքնաձիգի շամփուր, ականի պայթուցիչ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ պահունակ, էլ. դետոնատոր, պայթուցիչի վերնամաս և հարվածային 2 մեխանիզմ ու հայտնել, որ դրանք պատկանել են 1990թ. ԼՂՀ պաշտպանական մարտերի մասնակից, հանգուցյալ հորը: