ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.11.2018 13:45
Հետախուզվողը ներկայացել է կամավոր

«Զինանոց-2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 13.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Սերյոժա Ի.-ն, որը նոյեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: