ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.12.2018 10:51
Հետախուզվողը ներկայացավ կամավոր

«Հետախուզում-2018» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 5-ին, ժամը 11.50-ին, կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 28-ամյա Արթուր Դ.-ն, որը մայիսի 14-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 338 հոդվածի (սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը) 2-րդ մասի 1-ի կետի մեղադրանքով: