ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.04.2019 16:35
Կամավոր հանձնել է զոհված ամուսնու զենք-զինամթերքը
«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 4-ին, ժամը 17.00-ին, Մերձավան գյուղի մի բնակչուհի կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 65 և 7.62 մմ տրամաչափի՝ 50 փամփուշտ՝ շղթայի հետ միասին, ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, «ԻԺ» տիպի, 12 տրամաչափի, կարճեցված փողով, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ նշվածը հայտնաբերել է նույն օրը իր տան նկուղում մաքրություն կատարելիս: Նա նաև հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է զոհված ամուսնուն, ով 1994-1996թթ. մասնակցել է ԼՂՀ պաշտպանական մարտերին:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն: