ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.11.2016 09:25
Քաղաքացիները կամավոր հանձնեցին զենք-զինամթերքի հերթական խմբաքանակը
Ոստիկանության ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Վահան Զ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8-01» տիպի, 5.6 տրամաչափի, ակոսավոր, մեկփողանի որսորդական հրացան, 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, սվին-դաշույնի 2 պատյան, 5.45 մմ տրամաչափի՝ 170, 7.62 մմ տրամաչափի՝ 4, 3 լուսաձայնային և 5.6 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
***
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 10-ին, ժամը 13.25-ին, բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արտակ Կ.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն նռնակին նմանվող իր` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 2 պահունակ, 7.62 մմ տրամաչափի 31 և 5.45 մմ տրամաչափի 26 փամփուշտ, դեղին գույնի, անհայտ տրամաչափի, առջևի մասը արճիճապատ, «87» և «188» գրառումներով 2 փամփուշտ:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Կամո Բ.-ն կամավոր հանձնել է 1958 թ. արտադրության, 32 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ: