ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.01.2017 11:08
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 14-ին, ժամը 11.10-ին, 1991 թ. ծնված Խաչո Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 29 փամփուշտ:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 14-ին, ժամը 10-ին, 1957 թ. ծնված Անատոլի Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի և ՀՀ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 15-ին, ժամը 15.30-ին, 1967 թ. ծնված Ինեսսա Բ.-ն կամավոր հանձնել 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող հրացան և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 107 փամփուշտ: