ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.12.2016 09:46
Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1965 թ. ծնված Մայրանուշ Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացան, մեկական «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի նռնակներ՝ առանց պայթուցիչների, նռնակի պայթուցիչ,ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 70 և 7.62 մմ տրամաչափի 101 փամփուշտ:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1972 թ. ծնված Հրաչիկ Ռ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ատրճանակի նմանվող ատրճանակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 12 փամփուշտ:
***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1984 թ. ծնված Երջանիկ Հ.-ն կամավոր ներկայացրել է 23 մմ տրամաչափի «Շիլկա» կայանից կրակելու համար նախատեսված փամփուշտ, 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տեսակի 90 փամփուշտ, 12.7 մմ տրամաչափի «ԴՇԿ» 2 փամփուշտ, 7.6 մմ տրամաչափի 56 փամփուշտ, 3 հատ տրոտիլի խորանարդ՝ մասնատված վիճակում:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Վարդան Պ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 135 փամփուշտ, ինքնաձիգի փողատակային նռնականետի 2 արկ, ինքնաձիգի 1 պահունակ, նռնակի 11 պայթուցիչ, նռնակի 15 ձգան:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1974 թ. ծնված Համբարձում Գ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1951 թ. ծնված Տիգրան Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1978 թ. ծնված Վահան Վ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: