ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.10.2018 11:13
Կալանքից խուսափողը հայտնաբերվեց Հարավարևմտյան թաղամասում
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները հոկտեմբերի 20-ին, ժամը 19.50-ին, Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասի Ա.Բաբաջանյան փողոցում հայտնաբերել և Մեծամորի բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սարգիս Ա.-ին, որը հուլիսի 2-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով՝ կալանքից խուսափելու համար: