ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.09.2019 17:22
Համագյուղացի երիտասարդը կալանավորվեց
Հունիսի 26-ին, ժամը 12-ին, Գանձակ գյուղի մի բնակիչ ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր տվել, որ նախորդ առավոտյան, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել բնակարան ու գողացել ոսկյա և արծաթյա զարդեր՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս:
Հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում սեպտեմբերի 1-ին պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ, որը կալանավորվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: