ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.02.2019 13:18
ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից 2019թ. փետրվարի 18-ին ստորագրվել է հրաման` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում 2019 թվականին ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին»:
Մասնավորապես, 2019 թվականին ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են`
1. Արայիկ Մկրտիչի Հարությունյանը - «Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն» ՀԿ,
2. Ամո Ահմադի Շարոյանը - «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ,
3. Ռիմա Ալբերտի Սարգսյանը - «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ,
4. Արսեն Դրաստամատի Համբարձումյանը - «Արմատ Քոմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ,
5. Արմեն Հարությունի Եսոյանը - «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ:
ՀՀ ոստիկանության ներքին
անվտանգության վարչություն